Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թուրքիայում 152 պատգամավորի նկատմամբ դատական գործ է բացվել

Թուրքիայում 152 պատգամավորի նկատմամբ դատական գործ է բացվել
11.06.2016 | 08:50

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո արդեն 117 քրեական գործ է ուղարկվել դատախազություն:

TRT-ին տված հարցազրույցում Բոզդաղն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել վերացնել 152 պատգամավորի նկատմամբ 799 քրեական հետաքննության խոչընդոտները: Նրա խոսքով` թուրքական խորհրդարանի ղեկավարության ձեռքի տակ եղած այդ նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն հանրապետական դատախազություն:
Քրեական գործերը հիմնականում վերաբերում են Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավոր ունեցող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին:

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ